Հետողորմյա մայր թատրոնում
08.05.2020 | 00:37
Շուրջ մեկ տարի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում «լեզվակռիվ է ընթացել. ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, բեմադրիչ Տիգրան Գասպարյանը փորձել է հասկացնել, բացատրել և պատասխան պահանջել, թե ինչու՞ են խաղացանկից հանվել 10-ի հասնող իր բեմադրությունները։
Ղեկավարի համար վիզ դրած Արմեն Էլբակյանի տնօրինացու Մկրտչյան Վարդանն էլ, պատեպատ ընկած, հիմնավորում է բստրել և, ի վերջո, վերջակետել. «Հանդիսատեսի շրջանում պահանջարկ չեն ներկայացնում»։ Եվ սա այն դեպքում, երբ սունդուկյանցու բեմադրած Պ. Զեյթունցյանի «Հարյուր տարի անց», Մ. Բուլգակովի «Մոլիերի կյանքը», Ա. Քամյուի «Կալիգուլա», Ֆ. Դոստոևսկու «Ոճիր և պատիժ», Վ. Շեքսպիրի «Ջոն արքա», Բ. Բրեխտի «Կովկասի կավճե շրջան» և այլոց հայտնի գործերը տարիներ շարունակ չեն իջել մայր բեմից։ Եվ մերժման խոսքն այդ մարդն ասում է այն ժամանակ, երբ իր և ռեժիսորի միջև սև կատվի գործոնը արդեն դուրս է եկել թատրոնի պատերից։
ՈՒ հիմա, 2,5 տարի անց, այն բանից հետո, երբ համավարակի պայմաններում ստեղծագործական մի շարք կոլեկտիվներ, այդ թվում Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան դրամատիկական, Համազգային և այլ թատրոններ, նախաձեռնում են առցանց շփումներ հանդիսատեսի հետ, ուշացումով արթնացող Մկրտչյան Վարդանը փորձում է «մի կրակոցով 2 նապաստակ խփել»։ Առաջինը` թեև անկապ, բայց և այնպես, ենթադրում է մեղմել ռեժիսորի կողմից չմոռացվող վրդովմունքը։ Երկրորդը, որի վարպետն է` հաճոյանալ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը` ի դեմս փոխնախարար Արամ Խզմալյան ընկերոջ։
Մեզ հասած տեղեկությունների համաձայն` շախմատային կոմբինացիաներից գլուխ հանող Գասպարյանը երեկ ձիու քայլ է կատարել. օգտվելով հեղինակային իրավունքից, սուրհանդակ Ալիկ Թադևոսյանի միջոցով փոխանցել է իր անհամաձայնությունը` պատճառաբանելով, որ ինքը տեղյակ չէ, թե «Ոտքի` դատարանն է գալիս» ներկայացման որ տարբերակն է տեղադրվելու թատրոնի ինտերնետային կայքում։
Մատի ու մատանու արանքը չմտնելով` նկատենք, որ տնօրենի քայլը եղկելի է, միաժամանակ ծիծաղելի. ինչու՞ է նախատեսված ներկայացումը հիմա ցուցադրվում, ոչ թե Մեծ եղեռնի 105-ամյա տարելիցի օրը։
Վահե ՄԵԼԻՔՅԱՆ
Հեղինակի նյութեր
- «Կամավոր պարտադիր» հիմունքներով դոնորը
- Նա չստեց. երկիրը, իրոք, վերածեց արյան ծովի (բայց ո՛չ կոռուպցիայի դեմ պայքարի խրամատներում)
- Ինքնախաբեության դրսևորումներ
- Դիվանագիտական ստախոսություն
- Դեբիտորական պարտքի հավաքագրումը դատական կարգո՞վ, թե՞ բաժնեմասային սեփականատերերի արդարացումը դատարանով
- Կարմիր կովը կաշին չի փոխում
- Փաշին յան տալը փաշինյանական հոգեկերտվածքո՞վ, թե՞ թավիշով
- Տիգրան ՈՒրիխանյանն ու՜ր, վարչապետն ու Էդմոն Մարուքյանը ուր
- Կայծից բոց կբռնկվի, իսկ էլցանցում՝ թքած ունեն
- Համակրանքից՝ հակակրանք, հակակրանքից՝ հակազդեցություն
- Հախուռն մտքի գեներացումը «ստուկ» է տալու
- Որտեղ է թաղված շան գլուխը
- Տիկին Շուշանիկն ու միջազգային մակարդակի անհամապատասխանությունը
- Ո՞վ է անվստահություն հայտնողը, ժողովու՞րդը, թե՞ իմքայլական իշխանությունը
- Ե՛վ կույր եք, և՛ խուլ, և՛ համր
- Բնամթերքի փոխարինիչը` բառամթերք
- Արթուր Վանեցյան. «Թող իմ հրաժարականը լինի «կանգ առ»-ի սթափեցնող քայլը»
- Անկումը միշտ էլ անսպասելի է վրա հասնում, շատ էլ ցավոտ է լինում
- Թոշակառուն տեղին հիշեց անդաստիարակի մորը
- Այսօր` տեղապտույտ, իսկ վաղը` խոսքապտույտ
Մեկնաբանություններ